ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստել երկու երկրների միջեւ համագործակցության խորացմանը

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Ռինա Պանդեյին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-հնդկական հարաբերությունների զարգացման հարցեր` փոխադարձաբար կարեւորվեց միջխորհրդարանական համագործակցության խորացումը բոլոր մակարդակներով` բարեկամության խմբերի, հանձնաժողովների, խորհրդարանների աշխատակազմերի մակարդակով, եւ փոխգործակցությունը միջազգային կառույցներում: Քննարկվեց նաեւ 2006-ին Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման հարցը, որի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հնդկաստանի փոխնախագահ, Սենատի նախագահ Բհարիոն Սինգհ Շախավատի Հայաստան պաշտոնական այցի ընթացքում: Քննարկվեցին նաեւ գիտակրթական ծրագրերի շարունակմանը վերաբերող խնդիրներ: Ռինա Պանդեյը, գոհունակություն հայտնելով հայ-հնդկական հարաբերությունների մակարդակից` պատրաստակամություն հայտնեց նպաստել համագործակցության խորացմանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---