Շախմատի աշխարհի գավաթակրին կհանձնվի ՀՀ կառավարության դրամական պարգեւը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության այսօրվա նիստում որոշել է կառավարության պահուստային ֆոնդից 5 մլն դրամ հատկացնել Հայաստանի շախմատի ֆեդերացիային : Այդ գումարը որպես դրամական պարգեւ կհանձնվի Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամ, միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ Լ.Արոնյանը գրավել է 1-ին տեղը Խանտի Մանսիյսկում կայացած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության արդյունքներով: Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, Հայաստանի 37 սպորտային լրագրողների հարցման արդյունքում Լեւոն Արոնյանը ճանաչվել է այս տարվա Հայաստանի լավագույն մարզիկը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---