Մայիսի 21-ին մեկնարկելու է «ՀՖՖ- Կոկա-Կոլա գավաթ 2013» ֆուտբոլի առաջնության 2-րդ փուլը

Մայիսի 21-ին մեկնարկելու է «ՀՖՖ- Կոկա-Կոլա գավաթ 2013»  ֆուտբոլի առաջնության 2-րդ փուլը

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին մեկնարկելու է «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա - Կոկա-Կոլա գավաթ 2013» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության երկրորդ փուլը:

Առաջնությունը սկսվել է ապրիլի 17-ին և անցկացվում է երկու փուլով՝ առաջինում Հայաստանի բոլոր մարզերի ավելի քան 732 միջնակարգ դպրոցների 1999-2000 թվականներին ծնված ավելի քան 8784 տղաներից և աղջիկներից կազմված թիմեր մրցել են խմբային մրցաշարում:

Երկրորդ փուլում լավագույն 32 թիմերը արդեն կմրցեն 1/16 եզրափակչում: Բոլոր հանդիպումները տեղի կունենան Ֆուտբոլի ակադեմիայում:

Առաջնության նպատակն է մասսակայանացնել և զարգացնել ֆուտբոլը Հայաստանի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև ֆուտբոլային մարզումներում ներգրավել այն երեխաներին, որոնք չեն հաճախում ֆուտբոլային խմբակներ կամ մարզադպրոցներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---