Միջազգային հանրությունը դատապարտում է խոսքի ազատության ոտնահարումն Ադրբեջանում

Միջազգային հանրությունը դատապարտում է խոսքի ազատության ոտնահարումն Ադրբեջանում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի գծով Միջազգային գործընկերային խումբը (IPGA) վճռականորեն դատապարտում է վերջին ռեպրեսիվ ուղղումները Ադրբեջանի օրենսդրության մեջ, որն ընդունել է խորհրդարանը մայիսի 14-ին:

Ուղղումները ներկայացրել է գլխավոր դատախազը, իսկ ընդունվել են նախագահական ընտրությունների շեմին: Այսուհետ հսկայական տուգանքներ են սահմանվում զրպարտության ու վիրավորանքի համար, ինչը տարածվում է նաև առցանց բովանդակության, սոցցանցերի վրա: Բացի այդ, երկու անգամ երկարացվել է վարչական կալանքի ժամկետը:

«Ուղղումներն ուղղված են քննադատության արգելմանը, նպատակ ունեն ստիպել լռելու բոլոր նրանց, ով շարունակում է ելույթները»,-ասվում է İGPA հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---