Եթովպիպայում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

PanARMENIAN.Net - Եթովպիայում Հայաստանի դեսպան (նստավայրը Կահիրե) Ռուբեն Կարապետյանը իր հավատարմագրերը հանձնեց այդ երկրի նախագահ Գիրմա Վոլդե-Գիորգիսին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում դեսպան Ռ. Կարապետյանը Եթովպիայի նախագահին ներկայացրեց հայկական կողմի տեսակետները երկու պետությունների միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային բնագավառներում հետագա համագործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ: Երկուստեք շեշտվեց առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ հայ-եթովպիական պատմական առնչություններին ու երկրում հայ համայնքի ներկայությանը վերաբերող հարցերին: Եթովպիա կատարած այցի շրջանակներում դեսպան Ռ. Կարապետյանը հանդիպումներ ունեցավ Եթովպիայի խորհրդարանի նախագահի, արտաքին գործերի պետնախարարի, կրթության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարների, ինչպես նաեւ Եթովպիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---