Սպառողների ասոցիացիան անարդարացի է համարում գազի սակագնի ձևավորումը

Սպառողների ասոցիացիան անարդարացի է համարում գազի սակագնի ձևավորումը

PanARMENIAN.Net - Հայաստանի «Սպառողերի ասոցիաիա» ՀԿ նախագահ Ա. Պողոսյանը նամակ է հղել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդեասյանին՝ արծարծելով գազի սակագնի նախատեսվող բարձրացման հարցը: Նամակում մասնավորապես ասվում է. «Ձեր ուշադրությունն ենք հրավիրում բնակչության համար գազի սակագնի բարձրացման խնդրին:

Կոմունալ ծառայությունների որակը և սակագները մշտապես եղել են մեր ուշադրության ներքո: Ըստ այդմ, մտահոգվածենք գազի սակագնի ձևավորմամբ՝ այն համարելով խիստ անարդարացի:

ՀՀ հանրային ծառայություների սակագնային քաղաքականության սկզբունքների համաձայն, թանկացման պատճառներ կարող են լինել ներկրվող գազի թանկացումը, ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքի փոփոխությունը, սպառման ծավալի նվազումը, կատարվող ներդրումները:

Այս բոլոր գործոններն առկա են, սակայն, մեր խորին համոզմամբ, սակագնի բարձրացմանն անհամաչափ են և առաջացնում են չհիմնավորված շահույթի հաշիվ սպառողների իրավունքի և շահերի:

Պատրաստ ենք համատեղ քայլերով ազդարարել այս խնդիրը և համապատասխան պետական մարմիններում (ՀԾԿՀ, Ազգային ծողով, ՀՀ Կառավարություն) պահանջել, որպեսզի սակագնի վերանայումը, լինելով անխուսափելի, դուրս չգա համաչափության սահմաններից»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---