Ռուսաստանցիները XXդ. Ռուսաստանի լավագույն ղեկավար են համարում Լեոնիդ Բրեժնևին

Ռուսաստանցիները XXդ. Ռուսաստանի լավագույն ղեկավար են համարում Լեոնիդ Բրեժնևին

PanARMENIAN.Net - Ռուսաստանցիները XXդ. Ռուսաստանի լավագույն ղեկավար են համարում Լեոնիդ Բրեժնևին, որը ղեկավարել է ԽՄԿԿ ԿԿ-ն 1964-1982թթ. սկզբում որպես առաջին քարտուղար, իսկ հետո գլխավոր քարտուղար: Այս մասին են վկայում «Լևադա կենտրոնի» սոցհարցման արդյունքները, որը բերում է «Ինտերֆաքսը»:

Բրեժնևին դրական է վերաբերվում հարցվածների 56 տոկոսը, բացասաբար՝ 29 տոկոս: Երկրորդ տեղը զբաղեցնում է Իոսիֆ Ստալինը՝ նրան դրական է գնահատել հարցվածների կեսը, և 38 տոկոսը՝ բացասաբար: Նրան հաջորդում է Նիկոլայ Երկրորդը՝ 48 տոկոս կողմ, 35 տոկոսը՝ դեմ և Նիկիտա Խրուշչովը՝ 45 տոկոս «կողմ» և 35 տոկոս «դեմ» հարաբերակցությամբ: Ամենացածր դրական վարկանիշն ունի Վլադիմիր Լենինը 5 տոկոսով:

Հակավարկանիշը գլխավորում են Միխայիլ Գորբաչովը՝ նրան չի «սիրում» հարցվածների 66 տոկոսը և Բորիս Ելցինը (64 տոկոս):

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---