Երկրորդ երկաթուղու կառուցումը արդեն գոյություն ունեցողի փոխարեն անիմաստ է

PanARMENIAN.Net - «Եթե արդեն կա Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթուղին, որը կարելի է վերականգնել եւ օգտագործել, ապա ինչու կառուցել մեկ այլը»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր Երեւանում Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլու հետ համատեղ մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, Վրաստանը Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման անհրաժշետությունը բացատրում է նրանով, որ հետագայում բեռնափոխադրումների ծավալը կարող է աճել եւ հարկավոր կլինի երկրորդ ճանապարհը: Վ.Օսկանյանը նշեց, որ եթե Թուրքիան քաղաքական նկատառումներով չի ցանկանում, որ Հայաստանը օգտվի այդ ճանապարհից եւ շահույթ ստանա, ապա Հայաստանը պատրաստ է չօգտվել դրանից, թեեւ դա միեւնույն է կնպաստի առեւտրի զարգացմանը տարածաշրջանի երկրների միջեւ: «Մեզ համար առաջին հերթին կարեւոր է, որ շահագործվի արդեն գոյություն ունեցող երկաթգիծը»,-հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---