Քեմերոնը պայքար է սկսում իսլամիստ ծայրահեղականների դեմ

Քեմերոնը պայքար է սկսում իսլամիստ ծայրահեղականների դեմ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մտադիր է ստեղծել Ծայրահեղականության ու կանխման օպերատիվ ծառայություն, որի գործունեությունն ուղղված կլինի իսլամիստ քարոզողների դեմ, որոնք ատելություն են սերմանում և ջիհադի կոչով հանդես գալիս: Խմբի կազմում կընդգրկվեն ուժային նախարարները, ոստիկանության ներկայացուցիչները, MI5 հատուկ ծառայությունները և չափավոր հոգևոր առաջնորդները:

Քեմերոնը մտադիր է վերացնել ծայրահեղական քարոզչությունը դպրոցներում, քոլեջներում, բանտերում ու մզկիթներում: TERFOR խմբի ստեղծումը վկայում է Մեծ Բրիտանիայի կառավարությունում ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարության կտրուկ վերափոխման մասին, հայտնում է 9tv.co.il-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---