Սիրիա զենքի առաքման եվրոպական էմբարգոն չի երկարաձգվի

Սիրիա զենքի առաքման եվրոպական էմբարգոն չի երկարաձգվի

PanARMENIAN.Net - Սիրիա զենքի առաքման եվրոպական էմբարգոն չի երկարաձգվի, իսկ տնտեսական պատժամիջոցները կշարունակեն գործել առնվազն ևս մեկ տարի նաև հունիսի 1-ից հետո, որոշել են Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարները: Ինչպես նշում են դիվանագետները, առաջիկայում Եվրամիության երկրները ձեռնպահ կմանան ապստամբներն զինելուց: Նիստի ավարտին Twitter-ում այդ մասին գրել է բրիտանական ֆորին-օֆիսի ղեկավար Ուիլյամ Հեյգը:

Փարիզում և Լոնդոնում գտնում են, որ զենքի մատակարարումն ընդդիմությանը Բաշար Ասադի ռեժիմի վրա ճնշումն ավելացնելու միակ միջոցն է, հայտնում է BBC-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---