Իրանը Սիրիային 4 մլրդ դոլար վարկ է հատկացրել

Իրանը Սիրիային 4 մլրդ դոլար վարկ է հատկացրել

PanARMENIAN.Net - Իրանը Սիրիայի համար երկու վարկային գիծ է բացել 4 մլրդ դոլար ընդհանուր գումարով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Իրանը, շարունակելով աջակցությունը Սիրիային, 1 մլրդ դոլարի վարկային գիծ է բացել ապրանքների ներկրման համար և 3 մլրդ դոլարի երկրորդ վարկային գիծը՝ նավթի ու նավթամթերքի ձեռք բերման համար»,-ասել է Սիրիայի ԿԲ նախագահ Ադիբ Մայալը: Ավելի վաղ Մայալը հայտարարել էր, որ Սիրիայի կորուստները հակամարտությունից հասնում են 25 մլրդ եվրոյի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---