ԱՄՆ-ն պետք է սատարի Ադրբեջանին, գտնում է Արիել Քոենը

ԱՄՆ-ն պետք է սատարի Ադրբեջանին, գտնում է Արիել Քոենը

PanARMENIAN.Net - «Իրանում վերջերս հայտարարություններ են հնչում վերաինտեգրման և պատմական Թուրքմանչայի ու Գյուլիստանի պայմանագրերի հիման վրա անեքսիայի մասին: Ես հիասթափված եմ, որ ԱՄՆ վարչակազմը հստակ պատասխան չի տալիս նման մարտահրավերներին», հայտարարել է Բաքվում Heritage հիմնադրամի փորձագետ Արիել Քոենը:

Ըստ նրա, ԱՄՆ բոլոր վարչակազմերը սատարել են հետխորհրդային երկրների անկախությանը, այդ թվում նաև Ադրբեջանի: Փորձագետը նշել է, որ Ռուսաստանը մինչ օրս չի հաշտվել այդ երկրների անկախության հետ, և նախկինի պես, նրանց ռեսուրները իրենն է համարում. «Սառը պատերազմն ավարտված է, բայց Մոսկվայում ոչ բոլորն այդ մասին գիտեն: Ես հաճախ եմ լսում նրանցից. «Մենք ձեզ չենք տա մեր նավթը»: Եվ պատասխանում եմ. «Ներեցեք, դա այլևս ձեր նավթը չէ»:

Փորձագետը նշել է, որ անհրաժեշտ է ապահովել Հարավային Կովկասի կայունությունը տարածաշրջանում ժողովրդավարության զարգացման համար և ասել է, որ կայուոնությունը չափազանց կարևոր է մնում ԱՄՆ համար: «Ադրբեջանի համար Իրանի հետ մեկտեղ սպառնալիք են հանդիսանում նաև ահաբեկչությունն ու «Ալ Քայեդան: ԱՄՆ-ն պետք է սատարի Ադրբեջանին այդ հարցում»,-ասել է նա: Նա նաև կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ և չեղյալ համարել 907-րդ ուղղումը, ինչպես նաև Ջեքսոն-Վենիկի ուղղումը, որը խորհրդային տարիների հետևանք է», գրում է «ԱՊԱ» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---