Ֆրանսիացի սենատորն առաջին անգամ էր ԼՂՀ-ում. Բնակչությունը մեծ ցանկություն ունի իր հողի վրա խաղաղ ապրելու

Ֆրանսիացի սենատորն առաջին անգամ էր ԼՂՀ-ում. Բնակչությունը մեծ ցանկություն ունի իր հողի վրա խաղաղ ապրելու

PanARMENIAN.Net - Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի անդամ, ֆրանսիցի սենատոր Անրի դը Ռենկուրը առաջին անգամ այցելել է Արցախ: Այցից հետո այսօր Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտնեց, որ երկար ժամանակ է, ինչ հետաքրքրված է այս տարածաշրջանով, առիթ ունեցել է այցելել Ադրբեջան, Վրաստան և Հայաստան:

«Առաջին անգամ առիթ ունեցա այցելել ԼՂՀ: Սա բացատրվում է նրանով, որ ես հետաքրքրություն ունեմ տարածաշրջանի բոլոր երկրների նկատմամբ»,- ասաց նա և նշեց, որ ԼՂՀ-ում տեսել է մեծ պատասխանատվություն, որով իրենց աշխատանքին են մոտենում Արցախի ղեկավարները: «Տեսանք թե ինչ մեծ ցանկություն կա բնակչության մոտ ապրել խաղաղ, իրենց հողի և տարածքի վրա: Այսօր այն, ինչը կարևոր է, խաղաղության առաջընթացն է, երկխոսության հաստատումն է հակամարտության բոլոր կողմերի միջև, վերջին տարիներին միջազգային դերակատարների կողմից պատրաստված փասթաթղթերում առկա դրույթների իրականացումն է»,- ասաց սենատորը:

Հարցին, թե չի մտահոգվում, որ Արցախ այցելած այլ գործիչների նման իրեն է Ադրբեջանում կհայտարարեն persona non grata, սենատորը պատասխանեց, որ իր մտադրությունները բացասական չեն որևէ երկրի նկատմամբ: «Դա մի սկզբունք է, որ վաղուց որդեգրել եմ դեռ Ֆրանսիայի Համագործակցության նախարարի պաշտոնում լին ելու տարիներից: Ես եկել եմ բարի կամքի դրսևորմամբ, այն ապացուցում է իմ ցանկությունը տեսնել խաղաղության, երկխոսության, հանդուրժողականության, հույսի հաստատումը տարածաշրջանում: Եթե դրանք այլ կերպ են վերլուծում, ափոսոալի է: Վստահ եմ, որ եթե սխալ վերլուծություն կատարվի, ժամանակի ընթացքում կուղղվի: Բազմաթիվ անգամ եղել եմ Ադրբեջանում և ցանկանում եմ վերադառնալ: Սակայն որտեղից էլ լինեն ճնշումները, դրանք չեն կարող մեր մտադրությունների վրա ազդել»,- ասաց Անրի դը Ռենկուրը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---