Հույները Կոստանդնուպոլսի անկման տարելիցը «նշել են» ջահերով երթով

Հույները Կոստանդնուպոլսի անկման տարելիցը «նշել են» ջահերով երթով

PanARMENIAN.Net - Աթենքի կենտրոնում ջահերով երթի միջոցով են «Ոսկե այգաբաց» ծայրահեղական կուսակցության անդամները նշել Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսի անկման տարելիցը:

Մայիսի 29-ի երեկոյան Միտրոպոլիս հրապարակում հավաքվել են հազարավոր մարդիկ՝ հարգելու համար Կոստանդնուպոլսի վերջին բյուզանդական կայսր Կոստանդին Պալեոլոգոսի հիշատակը, որն ընկավ քաղաքի պաշտպանության ժամանակ: Մասնակիցները, որոնց թվում էին նաև խորհրդարանի պատգամավորներ, «ազգային դիմադրության» կոչ են արել` պահանջելով երկիրն ազատել ներգաղթյալներից: Նրանք Հունաստանի ներկայիս վիճակը համեմատել են Կոստանդնուպոլսի անկման հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

1453 թ-ի ապրիլի 2-ին Մեհմեդ սուլթանի 80.000-անոց կանոնավոր և մի քանի հազար անկանոն ուժերը սկսեցին Կոստանդնուպոլսի պաշարումը:Չնայած քաղաքի փոքրաթիվ քրիստոնեական ուժերի հերոսական դիմադրությանը Կոստանդնուպոլիսը նվաճվեց թուրքերի կողմից 53-օրյա պաշարումից հետո` 1453 թ-ի մայիսի 29-ին: Բյուզանդական վերջին կայսրին` Կոստանդին Ի Պալեոլոգոսին վերջին անգամ տեսան, երբ նա դեն նետելով կայսերական թիկնոցը, ձեռնամարտի բռնվեց թուրքերի դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---