ՖԻՖԱ-ն ռասիզմի և խտրականության դեմ նոր բանաձև է ընդունել

ՖԻՖԱ-ն ռասիզմի և խտրականության դեմ նոր բանաձև է ընդունել

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն գրեթե միաձայն նոր բանաձև է ընդունել ռասիզմի և խտրականության դեմ: Կողմ է քվեարկել անդամների 99 տոկոսը:

«Այս տարի մենք մի շարք զազրելի միջադեպերի ականատես եղանք, որոնք ստվերում են ֆուտբոլային հանրությունը: Ես խոսում եմ ատելության՝ ռասիզմի, խտրականության, անհանդուրժողականության մասին: Դա ինքնաքայքայիչ և անբարոյական ուժ է»,-ասել է ՖԻՖԱ նախագահ Յոզեֆ Բլատերը:

Ռասիզմի դրսևորման համար ֆուտբոլիստները կորակազրկվեն առնվազն 5 խաղով, իսկ թիմերի դեպքում կգործի երկփուլ մոտեցում: Առաջին կամ աննշան խախտման դեպքում, ակումբին զգուշացում կարվի, տուգանք կնշանակվի կամ խաղը կանցնի դատարկ տրիբունաներով: Երկրորդ անգամ կամ լուրջ խախտման դեպքում միավորներ կհանվեն կամ թիմը կհեռացվի մրցումներից, հայտնում է «Ռ-սպորտը»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---