Երևանում կկայանա Արևելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության համաժողովը

Երևանում կկայանա Արևելյան Եվրոպայի  տարածքային  հակադոպինգային  կազմակերպության համաժողովը

PanARMENIAN.Net - Հունիսի 2 -4 -ը Երևանում տեղի կունենա Արևելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության համաժողովը: Կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլոդովայի և Ալբանիայի պատվիրակները:

Ներկա կլինեն նաև համաշխարհային հակադոպինգային գործակալության պաշտոնյաներ, ինչպես նաև ՀՀԳ –ի եվրոպական մասնաճյուղի տնօրեն, շվեյցարացի Ֆրեդերիկ Դոնզեն: Համաժողովում նախատեսված է տեսագործնական պարապմունք , որը կվարի ՀԱՕԿ –ի հակադոպինգային բաժնի պետ, գիտությունների դոկտոր Արեգ Հովհաննիսյանը:

Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը տարածաշրջանում միակն է , որը լիովին համապատասխանում է ՀՀԳ -ի պահանջներին, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---