Արթուր Աբրահամը ռինգ կվերադառնա օգոստոսի 24-ին

Արթուր Աբրահամը ռինգ կվերադառնա օգոստոսի 24-ին

PanARMENIAN.Net - Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, ամենայն հավանականության, ռինգ կվերադառնա օգոստոսի 24-ին Գերմանիայում: Նրա մրցակիցը դեռ հայտնի չէ, հաղորդում է BoxingScene-ը.

Իր վերջին մենամարտում Աբրահամը հանդիպել է Ռոբերտ Շտիգլիցին, որին զիջել է 4-րդ ռաունդում: Մինչ այդ բռնցքամարտիկները հանդիպել էին ևս մեկ անգամ, այն ժամանակ էլ տեխնիկական նոկաուտով հաղթել էր հայազգի բռնցքամարտիկը: Իսկ նրանց 3-րդ մենամարտը դեռ չի նախատեսվում անցկացնել:

Բանն այն է, որ Շտիգլիցը պատրաստվում է 4 տարվա պայմանագիր ստորագրել Sat1 հեռուստաալիքի հետ, որը ARD-ի մրցակիցն է, իսկ այդ ալիքի հետ համագործակցում է Աբրահամը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---