ՆԱՏՕ. Սիրիացիների 70 տոկոսը սատարում է իր կառավարությանն ու նախագահին

ՆԱՏՕ. Սիրիացիների 70 տոկոսը սատարում է իր կառավարությանն ու նախագահին

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի տեղեկատվական աղբյորը զեկույց է հրապարակել, որի համաձայն սիրիացիների 70 տոկոսը սատարում է իր կառավարությանն ու նախագահին:

General Tribune-ը հաստատել է, որ ՆԱՏՕ-ն վերլուծել է արևմտյան ակտիվիստների ու միջազգային կազմակերպությունների տվյալները, որոնք հաստատում են, որ առնվազն 70 տոկոսը սատարում է Սիրիայում տիրող ռեժիմին ու նախագահ Ասադին, 20 տոկոսը չեզոք է, և միայն 10 տոկոսը՝ զինյալ ընդդիմության կողմնակից է:

Իրազեկ աղբյուրը ՆԱՏՕ-ում հայտարարել է, որ սիրիացիները հոգնել են պատերազմից, և նախագահը, ստանալով ժողովրդի աջակցությունը, անխուսափելիորեն կհաղթի պատերազմում: Նա հավելել է, որ Սիրիայում կռվող գրոհայինների մեծ մասը օտարերկրացի վարձկաններ են, որոնց սատարում են Քաթարն ու Սաուդյան Արաբիան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---