«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում». Ժիրայր Սէֆիլյանին հետապնդում են

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում». Ժիրայր Սէֆիլյանին հետապնդում  են

PanARMENIAN.Net - Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Ժիրայր Սէֆիլյանին հետապնդում են, իսկ նրա նրա քաղաքական համախոհներին՝ հալածում: Նման հայտարարություն է տարածել «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորումը»:

«Մեր հայրենիքում սովորական երևույթ է դառնում մարդկանց ահաբեկումը նրանց հայրենանվեր գործունեության համար: Նման օրինակ է սույն թվականի ապրիլի 2-ին Հայրենիքի և իր գյուղի հոգսերով ապրող Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դավադիր սպանությունը: Հրաչ Մուրադյանը նաև Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից էր: Նրա սպանության մեղավորները մինչ օրս չեն բացահայտվել և անպատիժ են մնացել: Իսկ անպատժելիության այդ մթնոլորտը հարուցում է հանրության զայրույթը և կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:

Իրավապահ մարմինները պարտավոր են օր առաջ բացահայտել և պատժել այսպիսի հանցագործությունները, հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իրենց վրա: Ժիրայր Սէֆիլյանն այն քչերից մեկն է, որ Լիբանանից հայրենիքի կանչով եկավ ու մասնակցեց ազատամարտին` գլխավորելով Արցախի լեգենդար զորամասերից մեկը և փառքով ու պատվով պսակելով իր և իր ընկերների անունը: Ժիրայր Սէֆիլյանը եղել ու մնում է հայրենիքին և իր ժողովրդին նվիրված հայ զորավար:

Այս ամենից հետո մնում է ենթադրել, որ Ժիրայր Սէֆիլյանին սպառնացողները նպատակ են դրել ոչնչացնելու ազգային մտածողություն ունեցող և հայրենիքին նվիրված հայորդիներին»,-ասված է հայտարարության մեջ: «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ նվիրյալ հայորդիներին ահաբեկողները կրակի հետ են խաղում. «Մենք, ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ այսօր, պաշտպանել ենք և պաշտպանելու ենք մեր հայրենիքն ու մեր հրամանատարին»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---