Էրդողանը մեղադրում է ընդդիմությանն անկարգությունների համար

Էրդողանը մեղադրում է ընդդիմությանն անկարգությունների համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Էրդողանը գտնում է, որ անկարգությունները հրահրել են այն ուժերը, որոնք չկարողացան հաղթել իշխող կուսակցությանը ազնիվ քաղաքական պայքարում: Անկարայի օդանավակայանում Մարոկկո մեկնելուց առաջ վարչապետը մեղադրել է ելույթների կազմակերպման մեջ «ծայրահեղական շրջանակներին», կապված Ժողովրդահանրապետական կուսակցության հետ: Էրդողանը կոչ է արել ընդդիմությանը դժգոհությունը հայտնել «դրա համար հատուկ նախատեսված վայրերում: Ըստ վարչապետի, անկարգությունների ընթացքում տուժել է 160 ոստիկան և մոտ 60 քաղաքացիական անձինք: Թուրք բժիշկների ասոցիացիան հայտնում է հազար վիրավորների մասին միայն Ստամբուլում: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, հայտնում է euronews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---