ԱԶԿ երիտասարդական թևի ղեկավարը սպառնում է քանդել Աթաթուրքի դամբարանը

ԱԶԿ երիտասարդական թևի ղեկավարը սպառնում է քանդել Աթաթուրքի դամբարանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխող կուսակցության՝ ԱԶԿ երիտասարդական թևի Ինեբոլու գավառի ղեկավար Ֆարհադ Կուպօղլուն Twitter-ի իր էջում գրել է, որ նրանք կքանդեն նաև Անկարայում Աթաթուրքի դամբարանը:

Ֆարհադ Կուպօղլուի խոսքերը բուռն վրդովմունք են առաջացրել մարդկանց մոտ, որի արդյունքում նա ստիպված է հրաժարական տալ: Սկանդալային միջադեպը ստիպել է կուսակցության Ինեբոլուի բաժանմունքի տարածաշրջանային ղեկավարին հանդես գալ հայտարարությամբ, որտեղ նա ասել է, որ Կուպօղլուի ասածը ընդհանուր ոչ մի բան չունի կուսակցության դիրքորոշման հետ, գրում է Sozcu-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---