Կայացել է «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը 3 հունիսի 2013 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլն ամփոփել է արդյունքները: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Հունիսի 2-ին Արզնի ուսումնական օդանավակայանում կայացած մրցույթին մասնակցել է 5 թիմ` «Sky Spy»-ը, «Eagle eye»-ը, «Dangerous sky»-ը, «Fly Art»-ը և «Armdroid»-ը: Թիմերը նախագծել ու պատրաստել էին այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում ուսումնասիրում էին տարածքը, հասկանում տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց ուղարկում էին պատկերները, գտնում հատուկ նշանատեղը, նետում մինչև 300գ բեռ և վերադառնում էին մեկնարկային կետ: Ամենաբարձր միավորները հավաքել և մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է «Eagle eye» թիմը, որի մրցանակն է 500.000 ՀՀ դրամ: 2-րդ տեղում էր «Dangerous sky» թիմը, որն էլ արժանացել է 400.000 դրամ մրցանակի: 3-րդ տեղ զբաղեցրել է «Armdroid»-ը` 300.000 դրամական մրցանակով: Մյուս երկու թիմերը` «Fly Art»-ը և «Sky Spy»-ը, արժանացել են խրախուսական մրցանակի և ստացել 150.000-ական դրամական պարգև: Անօդաչու թռչող սարքերը լայն կիրառություն ունեն թե տնտեսության մեջ, թե ռազմական ոլորտում: Դրանք կարող են հսկել ճանապարհատրանսպորտային երթևեկությունը, նկարահանել անտառները` կանխելով որսագողությունն ու հրդեհները, արտակարգ իրավիճակների ժամանակ կարող են տեսագրել տարածքը և հաղորդել անհրաժեշտ տվյալներ, ինչպես նաև բեռներ տեղափոխել անանցանելի վայրեր: Իսկռազմական ոլորտում այդ սարքերը կարող են իրականացնել հետախուզություն և թիրախների խոցում: Անօդաչու թռչող սարքերի հաջորդ մրցույթը նախատեսվում է կազմակերպել 2014թ.-ի մայիսին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |