Forbes. Քրդերը շուտով այլևս փոքրամասնություն չեն լինի Թուրքիայում

Forbes. Քրդերը շուտով այլևս փոքրամասնություն չեն լինի Թուրքիայում

PanARMENIAN.Net - Այն բոլոր փոփոխություններից, որոնք որոշում են ազգերի ճակատագրերը, ժողովրդագրությունը կարող է ամենավճռորոշը լինել, գրում է Forbes-ը: Օրինակ կարող է ծառայել Թուրքիան: Ապրիլի վերջում Turk Stat-ը հրապարակեց երկրի բնակչության վերջին հարցման արդյունքները: «Այն ցույց տվեց, որ ծնելիության ազգային գործակիցը քիչ թե շատ կայուն է մնում՝ 2,08: Սակայն, միտումը մինշանակ չէ: Երկրի արևմուտքում գործակիցը շատ ավելի ցածր է՝ 2,1, իսկ հարավ-արևելքում, որտեղ քրդերն են ապրում, շատ ավելի բարձր: Այլ կերպ ասած, երկրի քուրդ բնակչությունն աճում է, իսկ մնացած մասինը՝ ոչ:

Ըստ թերթի, հենց այդ գործոնը, որը գրեթե աննկատ մնաց Արևմուտքում, դարձավ ՔԱԿ հետ հարաբերությունների կարգավորման պատճառներից մեկը: «Թուրքիան գրեթե կես տրիլիոն դոլար է ծախսել 30 տարում ահաբեկչության դեմ պայքարի վրա: Սակայն Թուրքիան շարունակող բախման մեջ սպառնալիք է տեսնում իր ապագային, ուստի ձգտում է տնտեսական գործընկերություն հաստատել Իրաքում Հյուսիսային Քրդստանի հետ, հատկապես դա վերաբերում է էներգետիկային: Իսկ էներգետիկ միջանցքի համար Թուրքիային խաղաղ սահմաններ են պետք, ինչպես նաև քրդերի ավելի մեծ քաղաքական ինտեգրում, որոնք շուտով կդադարեն փոքրամասնություն լինել»,-գրում է պարբերականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---