Tagesspiegel. Ադրբեջանը լոբբիստներին գնում է Գերմանիայում

Tagesspiegel. Ադրբեջանը լոբբիստներին գնում է  Գերմանիայում

PanARMENIAN.Net - Բաքվում անցած Եվրատեսիլից մեկ տարի անց, Ադրբեջանը կրկին հայտնվեց եվրոպական հանրության ուշադրության կենտրոնում: Կուլիսների ետևում ռեժիմի ներկայացուցիչները զբաղված են Ադրբեջանի մասսայական լոբբինգով: Տարիներ շարունակ Բաքուն փորձում է ազդել Եվրոպայի խորհրդի քաղաքականության վրա: Իսկ Գերմանիայում ռեժիմը փորձում է քաղաքական գործիչներին իր կողմը քաշել»,-գրում է Tagesspiegel-ը:

Բունդեսթագի պատգամավորը իր լրացուցիչ եկամուտների ցանկում գրել է, որ 2012թ. ադրբեջանական դեսպանատնից ստացել է 3500-7000 եվրո Բաքվի դիվանագիտական ակադեմիայում զեկույցի համար:

Ըստ «Կայունության եվրոպական նախաձեռնության» զեկույցի, «խավիարային դիվանագիտության շրջանակներում» Բաքուն ամեն տարի ԵԽ 30-40 պատգամավոր է հրավիրում Ադրբեջան և նվերներ մատուցում նրանց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---