Ուկրաինայի ԱԳՆ-ն խորհուրդ չի տալիս այցելել Թուրքիա

Ուկրաինայի ԱԳՆ-ն խորհուրդ չի տալիս այցելել Թուրքիա

PanARMENIAN.Net - Ուկրաինայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Թուրքիա այցելություններից այդ երկրում բողոքի զանգվածային ակցիաների պատճառով: «Իրավիճակի սրման հետևանքով Ուկրաինայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ այդ երկիր մեկնելուց, մասնավորապես, Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Մուղլի, Կոնյա, Անթալիա, Բոլու»,-ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ: Ուկրաինայի այն քաղաքացիներին, որոնք արդեն գտնվում են Թուրքիայի տարածքում, խորհուրդ է տրվում հեռու մնալ մարդկանց կուտակումներից, ինչպես նաև չմասնակցել բողոքի ցույցերին կամ այլ զանգվածային միջոցառումների:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---