The Telegraph. «Լիվերպուլը» մտադիր չէ գնել Հենրիխ Մխիթարյանին ցանկացած գնով

The Telegraph. «Լիվերպուլը» մտադիր չէ գնել Հենրիխ Մխիթարյանին ցանկացած գնով

PanARMENIAN.Net - «Լիվերպուլը» մտադիր չէ գնել «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ցանկացած գնով, տեղեկացնում է The Telegraph-ը:

Գործարքը, որը գնահատվում է 20 մլն ֆունտ, կկայանա միայն այն դեպքում, եթե «կարմիրները» վաճառեն հարձակվող Լուիս Սուարեսին:

Ուրուգվայցի ֆուտբոլիստի համար, որին լրջորեն ցանկանում է ձեռք բերել «Ռեալը», անգլիական ակումբը հուսով է ստանալ առնվազն 40 մլն: Եթե արդյունքում Սուարեսը մնա Անգլիայում, ապա «Լիվերպուլը» կհրաժարվի Մխիթարյանին ձեռք բերելու մտադրությունից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---