Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ Գորիսի միջադեպը Հայաստանում հերթական «սամասուդի» դեպքն է

Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ Գորիսի միջադեպը Հայաստանում հերթական «սամասուդի» դեպքն է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ Գորիսում տեղի ունեցած միջադեպը Հայաստանում հերթական «սամասուդի» դեպքն է։ «Առաջին անգամը չէ, որ նման դեպքի ենք ականտես լինում: Ես ցավում եմ, որ նման մեթդներով են խնդիրները լուծվում։ Դա անպատժելիության մթնոլորտի հետևանք է, ինչը անթույլատրելի է։ Երբ տիրում է մի մթնոլորտ, որը թույլ է տալիս ցանկացած հարց լուծել տղայական մակարդակով, լավ բանի չի բերում։ Հայաստանում անգամ ամենաբարձր պաշտոնյաները և իրենց զավակները ապահովագրված չեն և դա իրենք էլ պետք է գիտակցեն»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե ավելի ճի՞շտ չէր լինի, որ մարզպետը ոչ թե ժամանակավոր, այլ ընդհանրապես հրաժարական տար, պատգամավորը պատասխանեց, որ դա կառավարության խնդիրն է։ Ըստ Խաչատուր Քոքոբելյանի՝ իրավապահ մարմինների թիվ մեկ խնդիրն է, որ նման դեպքերը հնարավորինս քիչ լինեն:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի գիշերը Սյունքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ մոտ հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահներից հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բուդաղյաններից մեկը Գորիսի գնդի նախկին հրամանատարն է, ով այժմ ծառայում է ԼՂՀ ՊԲ-ում, իսկ մյուսը` Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն էր:

Սյունիքի մարզպետի որդին ու թիկնապահը կալանավորված են:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---