Թուրքական իշխանությունները ձերբակալել են օտարերկյա պետությունների 11 քաղաքացիների

Թուրքական իշխանությունները ձերբակալել են օտարերկյա պետությունների 11 քաղաքացիների

PanARMENIAN.Net - Թուրքական իշխանությունները ձերբակալել են օտարերկյա պետությունների 11 քաղաքացիների, որոնց կասկածում են տեղացիներին հրահրելու և Ստամբուլում հակակառավարական ցույցերին աջակցելու մեջ, գրում է «Հյուրիեթը»:

Ձերբակալվածների թվում են 4 ամերիկացիներ, երկու բրիտանացիներ, երկու իրանցիներ, երկու ֆրանսիացի, ինչպես նաև հնդիկ, գերմանացի և հույն: Բոլորը ձերբակալվել են Գեզի զբոսայգու շրջակայքում հունիսի 5-ին:

Իշխանությունները կարծում են, որ օտարերկրացիներն են «հրահրել» տեղի ցուցարարներին իրավախախտ գործողությունների գնալ: Ընդ որում, ձերբակալված ֆրանսիացիներից մեկը փոխանակման ծրագրով Թուրքիա եկած ուսանող է, երկրորդը՝ Թուրքիայում ԵՄ նախագծերից մեկի աշխատակիցը: Գերմանացին սովորական զբոսաշրջիկ է, որին հավանաբար, արտաքսում է սպառնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---