Ռոբերտ Քոչարյան.«Հայկական բանակը մեր պետության ամենաամուր կառույցն է»

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.« Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Հայաստանի Զինված ուժերն այսօր պատվով իրականացնում են իրենց հայրենանվեր առաքելությունը: Նրանք գրավականն են մեր ժողովրդի ապահովության եւ մեր երկրի խաղաղ զարգացման: Նաեւ նրանց շնորհիվ է պահպանվում ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը: Հայոց բանակը մեր պետության ամենաամուր կառույցներից է, որ առանցքային դեր է խաղացել անկախ պետականության կայացման գործում: Բանակը ձեւավորվեց Արցախյան ազատամարտի բովում` մեր ժողովրդի բոլոր հատվածների միասնական կամքով ու ջանքով: Այդ բանակի ակունքների մոտ կանգնած են անմահ հերոսներ, որոնց հիշատակը թանկ է բոլորիս համար: Կրկին շնորհավորում եմ մեր հաղթական եւ ազատարար բանակի տոնը: Մեր զինվորներին ու սպաներին, բոլոր զինծառայողներին մաղթում եմ քաջառողջություն, մարտական բարձր ոգի եւ հաջողություններ` ի փառս մեր հայրենիքի»:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---