Ռուսական ռազմական օդանավերը ենթադրաբար խախտել են Ֆինլանդիայի օդային տարածքը

Ռուսական ռազմական օդանավերը ենթադրաբար խախտել են Ֆինլանդիայի օդային տարածքը

PanARMENIAN.Net - Ֆինլանդիայի ՌՕՈւ կործանիչները տագնապով օդ են բարձրացվել երկրի օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից խախտելու կասկածանքով: Այդ մասին հայտնել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը:

Ըստ նախարարության տվյալների, միջադեպը «տեղի է ունեցել հունիսի 11-ին Ֆիննական ծոցի շրջանում»:

Երկրի սահմանապահ ուժերին հրամայվել է քննել միջադեպն ու զեկուցել արդյունքների մասին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---