Նինո Բուրջանաձեն միանում է նախագահական մրցավազքին

Նինո Բուրջանաձեն միանում է նախագահական մրցավազքին

PanARMENIAN.Net - Վրաստանի Ժողովրդավարական շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն սկսում է նախընտրական պայքարը: Այդ մասին նա հայտարարել է այսօր իր կուսակցության գրասենյակում: Նրա նախընտրական շտաբը կգլխավորի Սամցխե Ջավախքի նախկին ղեկավար Գիգլա Բարամիձեն: Նա կգլխավորի նաև կուսակցության թբիլիսյան կազմակերպությունը:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ նա ընտրություն է կատարել հոգուտ մեր կուսակցության, հաշվի առնելով, որ մենք հետևողական պայքար ենք մղում անարդարության դեմ»,-ասել է Բուրջանաձեն՝ ներկայացնելով Գիգլա Բարամիձեին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---