Սպիտակ տունը դժգոհ է Էրդողանից

Սպիտակ տունը դժգոհ է Էրդողանից

PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը մտահոգված է թուրքական իշխանությունների գործողություններով, որոնք սահմանափակում են քաղաքացիների խոսքի ազատությունը, հայտնում է «Ռոյթերսը»: Սպիտակ տունը նաև կոչ է անում հակամարտության կողմերին երկխոսություն սկսել տարաձայնությունների խաղաղ կարգավորման նպատակով:

«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել Թուրքիայի իրադարձություններին»,-ասվում է Սպիտակ տան մամլո քարտուղար Քեթլին Հեյդենի ուղերձում: «Թուրքիայի բարգավաճման կարևոր գրավականն է քաղաքացիական իրավունքների, խոսքի ազատության, հավաքների ու ասոցիացիաների ազատությունն ու մամուլի ազատությունը»,-ասվում է ուղերձում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---