Իսպանիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի նոտային՝ կապված Մոնսերատ Կաբալիեի հետ

Իսպանիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի նոտային՝ կապված Մոնսերատ Կաբալիեի հետ

PanARMENIAN.Net - Իսպանիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի նոտային՝ կապված Մոնսերատ Կաբալիեի Լեռնային Ղարաբաղ այցելության հետ: «Իսպանիայի ԱԳՆ պատասխանում, որը ստացել է Մադրիդում Ադրբեջանի դեսպանատունը, ասվում է, որ նման այցերը, որոնք անձնական նաձառենությամբ են տեղի ունենում, չեն փոխի Իսպանիայի պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղի հարցում»,-ասել են «Թրենդին» դեսպանությունում:

Նամակում ասվում է, որ Իսպանիան ի թիվս միջազգային իրավունքի այլ սկզբուքների, ճանաչում է տարածքային ամբողջականության սկզբունքն ու սատարում է միջազգային հանրության ջանքերին, ուղղված ղարաբաղյան կարգավորմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---