Ի.Ալիեւ. Գործարքները Հայաստանի հատուկ ծառայությունների հետ` ադրբեջանական ընդդիմության քաղաքականությունն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հունվարի 31-ին ելույթ ունենալով կառավարությունում, մեղադրել է ընդդիմությանը ազգային դավաճանության մեջ: Այդ մեղադրանքների համար հիմք են ծառայել ընդդիմության դիմումները Եվրոպայի Խորհրդին` ադրբեջանական պատվիրակության մանդատը չճանաչելու խնդրանքով: «Նրանք Սթրասբուրգ են ուղարկել 200 դիմում, դա արվել է ԵԽԽՎ-ում ղարաբաղյան հարցի քննարկման նախօրեին, որպեսզի ադրբեջանական պատվիրակությունը չկարողանա պաշտպանել մեր շահերը»,-ասել է Ալիեւը: «Այս ամենը ձեռնատու է Հայաստանին եւ վարձու քաղաքական գործիչներին, որոնք գործում են հայկական լոբբիի հաշվին: Գործարքները Հայաստանի հատուկ ծառայությունների հետ, ալկոհոլային խմիչքների օգտագործումը նրանց հետ, նրանցից վարձատրություն ստանալը` սա է ընդդիմության քաղաքականությունը»,-հայտարարել է պետության ղեկավարը: Սակայն նա հավաստիացրել է Ադրբեջանի ժողովրդին, որ ոչ ոք չի դավաճանի նրա շահերը: «Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական հող է, ադրբեջանցիները պետք է վերադառնան Ղարաբաղ, գրավյալ տարածքները պետք է ազատվեն, եւ բանակցություններն ընթանում են եւ կընթանան այդ թեմայի շուրջ»,-ասել է նա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---