Սպիտակ տուն. Ասադը փոքր քանակությամբ քիմիական զենք է կիրառել

Սպիտակ տուն. Ասադը փոքր քանակությամբ քիմիական զենք է կիրառել

PanARMENIAN.Net - Սպիտակ տունը եզրակացրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերը «փոքր քանակությամբ» քիմիական զենք են կիրառել, հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդական Բեն Ռոդսը: Նրա խոսքով, այդ քիմիական հարձակումների հետևանքով զոհերի թիվը կազմում է 100-150 մարդ:

Այնուամենայնիվ, Վաշինգտոնը չունի քիմիական զենքի կիրառման հստակ ապացույցներ, ասել է Ռոդսը:

«Այժմ մեր հետախուզական կազմակերպությունը մեծ համոզմունքով ասում է, որ Սիրիայում Ասադի ռեժիմը քիմիական զենքը գործածել է փոքր մասշտաբներով: Նախագահն ասում էր, որ քիմիական զենքի կիրառումը կփոխի նրա հաշվարկները, ու այդպես էլ եղավ»,- նշել է Ռոդսը:

Նրա խոսքով, թունավոր նյութերի կիրառման մասին եզրակացությունը հիմնված է ռազմական գործողությունների տեղերում գտնված ապացույցների, ենթադրվող զոհերի «ֆիզիոլոգիական սիմպտոմների նկարագրության», ինչպես նաև ենթադրվող զոհերից ստացված լաբորատոր հետազոտությունների օրինակների վրա:

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով, ԱՄՆ նախագահը որոշել է ավելացնել Սիրիական ընդդիմադիր ազատ բանակի բարձրագույն ռազմական խորհրդին տրամադրվող օգնությունը, այդ թվում` ռազմական:

Բացի այդ, Սիրիայում Մարդու իրավունքների խախտումները հետաքննող ՄԱԿ հանձնաժողովի անդամ Կարլա դել Պոնտեն մայիսի սկզբին ասում էր, որ կազմակերպությունը բավականին հիմնավորված պատճառներ ունի` խոսելու ապստամբների կողմից զարինի կիրառման մասին, գրում է ВВС-ն.

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---