Կոնֆեդերացիայի գավաթի անվտանգությունն ապահովելու են միչգերատեսչական կենտրոնները

Կոնֆեդերացիայի գավաթի անվտանգությունն ապահովելու են միչգերատեսչական կենտրոնները

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին Բրազիլիայում մեկնարկող Կոնֆեդերացիայի գավաթի անվտանգությունն ապահովելու են հատուկ միչգերատեսչական կենտրոնները, որոնք զինված են շատ լավ տեխնիկայով: Նմանատիպ կենտրոններից մեկի բացումը կայացել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆի մասնակցությամբ:

«Շատերը հարցնում են, թե ինչ է մեզ տալու Կոնֆեդերացիայի գավաթի և աշխարհի առաջնության անցկացումը: Իմ պատասխանն է, որ ֆուտբոլային տոնից բացի, մենք հասարակական անվտանգության ապահովման նոր երաշխիքներ ենք ստանում»,- հայտարարել է նա:

Միչգերատեսչական «Կոորդինացիայի և վերահսկողության կենտրոնները» ապահովում են զինված ուժերի, ոստիկանության և հատուկ ջոկատների համագործակցությունը: Դրա համար նրանք ունեն հիանալի տեխնիկա, ինչը թույլ է տալիս լիակատար հսկողություն սահմանել:

Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության ժամանակ այսպիսի կենտրոններ են լինելու բոլոր 6 քաղաքներում, որտեղ հունիսի 15-30-ը կայանալու են հանդիպումներ: Անվտանգության ապահովման համար Բրազիլիան ծախսել է 850 մլն դոլար:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---