Օհայո նահանգը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Օհայո նահանգի Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավարի տեղակալ Թոդ Բուքը օրերս ներկայացրել է օրենքի նախագիծ, ըստ որի Օհայո նահանգը ապրիլի 24-ը ամեն տարի պաշտոնապես կնշի որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: «Ապրիլի 24-ը հայտարարվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր` ի հիշատակ Օսմանյան կայսրության թուրքերի կողմից 1,5 միլիոն սպանված հայերի», - ասված է նախագծում: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակից Էլիզաբեթ Չուլջյանը. «Տեքստը շատ պարզ է` նշվում է, որ Օհայոն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Փոխվում է Օհայո նահանգի օրենքը, եւ այդ ուղղոությամբ աշխատում է Հայ դատի հանձնախմբի Արեւելյան Ամերիկայի գրասենյակը»: Հայ դատի հանձնախմբի Արեւելյան Ամերիկայի գրասենյակի պատասխանատու տնօրեն Դուգ Ջորջարյանի խոսքերով, Քլիվլենդի գրասենյակը աշխատում է, որ նաեւ իր միջամտությամբ անցնի օրենքը: Աշխատանքներ են տարվում, որ Օհայոյի 40-50 հազար հայկական համայնքի անդամները հորդորեն մյուս շրջաններից ընտրված կոնգրեսականներին` լիագումար նիստի ժամանակ կողմ քվեարկել օրինագծին: Ըստ ամենայնի, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի մասին օրենքը Օհայո նահանգում կընդունվի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---