Վրաստանում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գելա Բեժուաշվիլուն

PanARMENIAN.Net - Հունվարի 31-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչյա Սիլվանյանը հավատարմագրի պատճենը հանձնեց Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլուն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում Գելա Բեժուաշվիլին անդրադարձավ հունվարի կեսերին Հայաստան կատարած իր այցելությանր` այն գնահատելով չափազանց արդյունավետ: Նշելով հայ-վրացական փոխհարաբերությունների բարձր մակարդակը, Գելա Բեժուաշվիլին ընդգծեց, որ երկկողմ հարցերը պետք է քննարկման առարկա դառնան առանց հետաձգման: Այնուհետեւ կողմերը քննարկեցին փոխհարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող խնդիրներ, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---