Մալիի կառավարությունը խաղաղ պայմանագիր է կնքել անջատողական տուարեգների հետ

Մալիի կառավարությունը խաղաղ պայմանագիր է կնքել անջատողական տուարեգների հետ

PanARMENIAN.Net - Մալիի կառավարությունը խաղաղ պայմանագիր է կնքել անջատողական տուարեգների հետ: Պայմանների քննարկման համար պահանջվեց մոտ երկու շաբաթ, դրանք անցնում էին ՄԱԿ և ԵՄ միջնորդությամբ, հայտնում է Բի-բի-սին: Ըստ պայմանագրի, կենտրոնական կառավարությունը իր հսկողության տակ կվերադարձնի Կիդալ քաղաքը երկրի հյուսիսում, որին տիրացել էին անջատողականները: Համաձայնագիրը ստորագրվել է Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում, որտեղ էլ անցնում էին բանակցությունները:

Պայմանագրի կնքումը ողջունել են Ֆրանսիան, Եվրամիությունն ու ՄԱԿ-ը: «Ես կոչ եմ անում բոլոր կողմերին կատարաել համաձայնագրի պայմանները հանուն իրենց երկրի բարօրության»,-ասվում է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---