Բրազիլիայի նախագահը շտապ խորհրդակցություն է գումարել կապված երկրում բողոքների հետ

Բրազիլիայի նախագահը շտապ խորհրդակցություն է գումարել կապված երկրում բողոքների հետ

PanARMENIAN.Net - Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆը հայտարարել է կառավարությունում շտապ խորհրդակցություն գումարելու մասին, կապված երկրում բողոքի ցույցերի հետ, հայտնում է Associated Press-ը: Շտապ խորհրդակցության պատճառով նա ստիպված է եղել հետաձգել այցը Ճապոնիա, նշում է BBC News-ը:

Ցուցարարների քանակը Բրազիլիայի տարբեր քաղաքներում արդեն հասել է միլիոնի: Հունիսի 21-ի վաղ առավոտյան շարունակվել են բախումները ոստիկանության հետ: Մայրաքաղաքում ցուցարարները հարձակվել են կառավարական շենքերի վրա, այդ թվում ԱԳՆ շենքի վրա: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառում: Առնվազն մեկ զոհ կա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---