Ռինո Հարնիշ. նոր պատերազմը Ղարաբաղում աղետ կլինի ողջ Կովկասի համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի համար նոր պատերազմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ աղետ կլինի ողջ Կովկասի համար: Այդ մասին նա հայտարարել է Բաքվում` ելույթ ունենալով «Լիդեր» ադրբեջանական հեռուստածրագրով: Ամերիկացի դիվանագետի կարծիքով, «եթե բանակցությունները ձախողվեն եւ նոր պատերազմ բռնկվի Ղարաբաղի համար, մարդկային կորուստները կգերազանցեն 90֊-ականների սկզբին տեղի ունեցած պատերազմի զոհերի թիվը, քանզի կողմերը խիստ մեծացրել են իրենց ռազմական կարողությունները»: «Դա կլինի բախում երկու հզոր եւ լավ դիրքավորված բանակների միջեւ», - փաստել է Հարնիշը: Նա նաեւ խոսել է տնտեսական կորուստների մասին: «Նոր պատերազմը նաեւ հարված կլինի Ադրբեջանի տնտեսական բարգավաճմանը»,- ասել է Ռինո Հարնիշը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---