Չի կարելի թույլ տալ, որ ղարաբաղյան խնդիրը դիտարկվի Հայաստան-Ադրբեջան հարթության վրա

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն փորձում է տեղափոխել ղարաբաղյան խնդիրն այլ հարթություն, Հայաստանին ներկայացնելով որպես ագրեսոր, հայտարարել է ՀՅ Դաշնակցություն-Շարժում 88» խորհրդարանական բլոկի անդամ Գեղամ Բաղդասարյանը Դաշնակցության Արցախյան կոմիտեի կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ: Նրա խոսքերով, չի կարելի թույլ տալ, որ ղարաբաղյան խնդիրը տեղափոխվի Հայաստան-Ադրբեջան հարթության վրա: «Ամենամեծ սխալը կլիներ, եթե մենք թույլ տայինք դուրս մղել Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից, վերածելով նրան բանակցությունների օբյեկտից սուբյեկտի»,-հայտարարել է Գ.Բաղդասարյանը: Նրա կարծիքով, ներկայումս հակասություններ չկան ժողովրդների ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության միջեւ: Նա նաեւ ընդգծել է, որ այդ երկու սկզբունքները կարելի է կիրառել ղարաբաղյան խնդրի արդար լուծման եւ ԼՂՀ անկախությունը ճանաչելու համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---