Անկարան կողմ է, որ ղարաբաղյան կարգավորման հիմքում դրվի «տարածքային ամբողջականության սկզբունքը»

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բյուլենտ Առինչը այսօր, անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման խնդրին, հայտարարել է, թե պաշտոնական Անկարան կողմ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքում դրվի տարածքային ամբողջականության սկզբունքը: «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի զավթումը Հայաստանի կողմից ոտնահարում է միջազգային իրավունքը: Ժողովրդավարության ուղին բռնած երկրները չեն կարող համակերպվել այս հանգամանքի հետ», - Անկարայում ասել է նա: Առինչը նաեւ նշել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի գործակցության գլխավոր նպատակներից մեկը տարածաշրջանային անվտանգության ապահովումն է: Այս համատեքստում, ըստ նրա, կարեւոր դեր ունեն էներգետիկ ծրագրերը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---