Milliyet. Ընդհանուր վնասը հանրահավաքներից կազմել է 140 մլն թուրքական լիր

Milliyet. Ընդհանուր վնասը հանրահավաքներից կազմել է 140 մլն թուրքական լիր

PanARMENIAN.Net - Մոտ 2,5 մլն մարդ է մասնակցել բողոքի ակցիաներին Թուրքիայի տարածքում մայիսի 31-ից ի վեր:

Միայն երկու քաղաքներում մարդիկ չեն դուրս եկել ցույցի, հայտնում է Milliyet-ը: Բողոքների մեծ մասը անցել է Ստամբուլում ու Անկարայում, ասվում է զեկույցում, իսկ Բայբուրտում ու Բինգյոլում ցույցեր չեն եղել:

Մոտ 4900 ցուցարար ձերբակալվել է և 4000 վիրավորվել, այդ թվում 600 ոստիկաններ: Անկարգությունների արդյունքում վնասվել է 58 հանրային շինություն և 337 մասնավոր ձեռնարկություն, 240 ոստիկանական ավտոմեքենա, 124 ուղևորատար մեքենա, 90 ավտոբուս և շատպ օգնության 45 մեքենա: Ջարդվել է 68 քաղաքային տեսախցիկ:

Ընդհանուր վնասը կազմել է 140 մլն թուրքական լիր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---