Իրանն ու «վեցնյակը» կարող են առաջիկայում շարունակել բանակցությունները

Իրանն ու «վեցնյակը» կարող են առաջիկայում շարունակել բանակցությունները

PanARMENIAN.Net - Իրանն ու «վեցնյակը» կարող են առաջիկայում շարունակել բանակցությունները: Բանակցությունները կարող են անցնել ուրանի 20 տոկոս հարստացման շուրջ, հայտնում է ISNA գործակալությունը՝ Իրանի ԱԳ նախարարի մամլո քարտուղար Աբբաքս Արաքչիի վրա հղումով:

Հղում կատարելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ Իրանը կուսումնասիրի ուրանը 20 տոկոսով հարստացնելու հնարավորությունը՝ Արաքչին ասաց, որ այդ հարցը նոր թեմա չէ երկու կողմերի միջև: Ուստի, ըստ նրա, նրանք կարող են այդ հարցի շուրջ բանակցել առաջիկայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---