Հայկական կողմը դրկան է գնահատում Ղարաբաղի շուրջ բանակցությունների շարունակումը

PanARMENIAN.Net - «Չնայած, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածություն չի ձեռք բերվել, հայկական կողմը դրական է գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փետրվարի 10-11 Ռամբույեում կայացած բանակցությունների շարունակման փաստը»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններին` Վ.Սողոմոնյանը հայտարարել է, որ Երեւանը աննպատակահարմար է համարում մեկնաբանել ադրբեջանական կողմի հայտարարությունները, քանի որ դրանք վերաբերում են փակ բանակցային գործընթացի մանրամասներին եւ միայն մասամբ են համապատասխանում իրականությանը, իսկ «ադրբեջանական ԶԼՄ-ների որոշ հրապարակումներ այնքան անլուրջ են, որ կարիք չկա դրանք մեկնաբանել»: ՀՀ նախագահի մամլո քարտուղարը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ Ռամբույեի հանդիպման նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ, որի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---