Հայաստանը մտադիր է խորացնել համագործակցությունը Բուլղարիայի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի Ժողովրդական ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկուն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները: Հայաստանի ԱԳ նախարարը բարձր գնահատեց հայ-բուլղարական հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ նշեց Հայաստանի մտադրությունը Բուլղարիայի հետ առավել ամրապնդել երկկողմ կապերը եւ խորացնել համագործակցությունը բոլոր բնագավառներում: Մասնավորապես արծարծվեց տրանսպորտային համագործակցության հեռանկարները ընդհանուր եվրոպական ցանցի շրջանակներում: Հատուկ կարեւորվեց երկու երկրների համագործակցությունը եվրաինտեգրման ուղղությամբ: Այդ առումով կողմերն ընդգծեցին Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ եվրոպական ինտեգրացիայի եւ եվրաատլանտյան կառույցների բնագավառներում համագործակցության մասին 2005թ. ստորագրված Հուշագրի նշանակությունը: Մտքերի փոխանակում տեղի ունեցավ նաեւ Հարավային Կովկասի եւ Բալկանների տարածաշրջանային հարցերի, որոնց թվում նաեւ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ: Վ. Օսկանյանը Բուլղարիայի Ժողովրդական ժողովի նախագահին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցությունների արդյունքները:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---