Քոչարյան. Բաքվից հնչող հայտարարություններից միայն երևում է, որ ԼՂ հարցում այս պահին առաջընթաց հնարավոր չէ

Քոչարյան. Բաքվից հնչող հայտարարություններից միայն երևում է, որ ԼՂ հարցում այս պահին առաջընթաց հնարավոր չէ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող բանակցություններից որևէ ակնկալիք ունենալ չի կարելի, քանի դեռ առկա է Ադրբեջանի դիրքորոշումը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Նույնիսկ մարդ, որը հեռու է այդ բանակցային գործընթացից, միայն դատելով այն հայտարարություններով, որ հնչում են Բաքվից, միանշանակ կգա այն եզրակացության որ այս պահին առաջընթաց հնարավոր չէ»,- ասաց Հայաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը:

Ավելացնենք, որ վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպել, ինչը դեռ չի ստացվում: Նշենք, որ այս տարվա հունիսի 12-ին նախատեսվում էր Զալցբուրգում բանակցությունների հերթական փուլը կազմակերպել, սակայն ԵԱՀԿ ՄԽ-ը կրկին չի կարողացել համաձայնության գալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման հարցում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---