Սաֆրաստյանը` Թուրքիայում ընդվզումների մասին. Կառավարությունը հնարավոր է ագրեսիվ արտաքին պահվածք որդեգրի

Սաֆրաստյանը` Թուրքիայում ընդվզումների մասին. Կառավարությունը հնարավոր է ագրեսիվ արտաքին պահվածք որդեգրի

PanARMENIAN.Net - Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններն իրենց ազդեցությունն ունեցան նաև արտաքին քաղաքական իրավիճակի վրա: Եվրամիություն-Թուրքիա բանակցությունների նոր փուլը ձգձգվում են, իսկ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն խիստ քննադատության են ենթարկել ոստիկանության դաժանությունը Ստամբուլի կենտրոնում խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ և Թուրքիային հիշեցրել մարդու հիմնարար իրավունքների մասին:

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս համատեքստում պետք է հիմա ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Սիրիայում ակտիվացել և ուժեղացել է քրդական գործոնը, կան տեղեկություններ, որ նրանք ուղղակի մասնակցում են ռազմական գործողություններին` որպես կառավարական ուժերի կողմնակիցներ: «Սա իհարկե կազդի նաև Թուրքիայի վրա»,- ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստանն առանձնացրեց մեկ այլ կարևոր հանգամանք, որի վրա քիչ ուշադրություն դարձվեց: «Մինչև այս իրադարձությունները, թուրքական մամուլում քարտեզներ տպագրվեցին, որոնք այսպես ասած նոր Թուրքիայի քարտեզներն էին: Դրանցում Սիրիայի հյուսիսային մասը մտնում էր Թուրքիայի կազմի մեջ: Այսինքն, Թուրքիայում այդ հարցերը քննարկվում են»,- ասաց նա:

Թուրքագետը մտավախություն հայտնեց, որ Էրդողանի կառավարությունը, փորձելով շեղել հասարակության ուշադրությունը, կարող է որդեգրել ավելի ագրեսիվ արտաքին քաղաքական պահվածք: Ռուբեն Սաֆարստյանը նշեց, որ դեռ վաղ է ներքին խնդիրների հետ կապված որևէ եզրակացություն անել. «Կարող ենք սպասել, որ տեղի կունենա քաղաքական նոր ուժի ձևավորում»:

Ըստ նրա` բողոքի ակցիաները կարելի է բնութագրել ոչ թե որպես ինչ-որ սոցիալական շերտերի շարժում, այլ զանգվածային ընդվզում կառավարության դեմ, որին մասնակցեցին բնակչության ամենատարբեր խավերը, հիմնականում երիտասարդությունը: Նա նշեց, որ այստեղ շատ կարևոր եղավ նաև ինտերնետի դերը, «Թվիթերը» Էրդողանի կողմից անգամ հռչակվեց Թուրքիայի թշնամի:

Ավելացնենք, որ Թուրքիայում բազմահազարանոց ցույցեր են ընթանում վարչապետ Էրդողանի ու նրա ղեկավարած Արդարություն և զարգացում կուսակցության դեմ: Ըստ թուրքական լրատվամիջոցների` մայիսի 31-ից ի վեր մոտ 2,5 մլն մարդ է մասնակցել բողոքի ակցիաներին Թուրքիայի տարածքում: Մոտ 4900 ցուցարար ձերբակալվել է և 4000 վիրավորվել, այդ թվում 600 ոստիկաններ: Անկարգությունների արդյունքում վնասվել է 58 հանրային շինություն և 337 մասնավոր ձեռնարկություն, 240 ոստիկանական ավտոմեքենա, 124 ուղևորատար մեքենա, 90 ավտոբուս և շատպ օգնության 45 մեքենա: Ջարդվել է 68 քաղաքային տեսախցիկ: Ընդհանուր վնասը կազմել է 140 մլն թուրքական լիր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---