«ԱրմենՏելը» կողմ է Շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգի ներդրմանը

«ԱրմենՏելը» կողմ է Շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգի ներդրմանը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն կողմ է Շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգի ներդրմանը, սակայն մեծապես կարևորում է նախապատրաստական գործընթացի որակը: «Նախապատրաստումը MNP-ին որոշակի ժամանակ է պահանջում, «ԱրմենՏելի» և մյուս օպերատորների համար կարևոր է այդ պրոդուկտի մանրակրկիտ նկարագրումը, աշխատանքի կանոնները, մանրամասներ, որոնք այժմ կարող են տեսանելի չլինել, սակայ շատ կարևոր են ծառայության գործարկման համար»,-հունիսի 27-ին Երևանում իր առաջին մամլո ասուլիսում պարզաբանել է «ԱրմենՏել» ընկերության նոր գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2012թ. դեկտեմբերի 14-ի նիստում հաստատվել է Շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգի (Mobile Number Portability-MNP) ներդրման սկզբունքներն ու ժամանակացույցը, ըստ որի Հայաստանում ծառայությունը կգործարկվի 2014 թվականի հունվարի 1-ից: Սկզբունքների համաձայն, հեռախոսահամարների տարափոխիկությունը բաժանորդների համար իրականացվելու է 3, իսկ հետագայում՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում` անվճար սկզբունքով, միայն ստացող օպերատորին դիմելու միջոցով: Համակարգի տեխնիկական մոդելը կհիմնվի զանգերի ուղղակի երթուղավորման (բոլոր զանգերի հարցման(All CallQuery)) մեթոդի և տեղափոխված հեռախոսահամարների կենտրոնացված տվյալների բազայի ներդրման վրա:

«Մենք աշխատում ենք Հայաստանում ու ենթարկվում ենք բոլոր օրենսդրական ակտերին, որոնք գործում են նրա տարածքում, եթե պետությունն ասի, որ պետք է լինի MNP, նշանակում է պետք է լինի MNP»,-նման պաշտոնական մոտեցման մասին հայտարարեց ընկերության նոր գլխավոր տնօրենը:

Անդրեյ Պյատախինը հավելեց, որ այդ ծառայության ներդրումը հաճախորդներ ներգրավելու լավ հնարավորություն է, որոնք «չեն գալիս «ԱրմենՏել» միայն այն պատճառով, որ նրանց կաշկանդում է համարը»:

Իր հերթին «ԱրմենՏել» ՓԲԸ մամլո քարտուղար Անուշ Բեղլոյանը նշել է, որ ընկերությունը երբեք դեմ չի եղել այդ ծառայության ներմուծմանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---